Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք...

Աշնանը մոտ իշխանությունների լեգիտիմության հարցն արդիական կդառնա. Ռոբերտ Քոչարյան

«168 Ժամը» ներկայացրել է հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ընդգծելով, որ գրավոր հարցաշար է ուղարկել նրան։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

Պարոն նախագահ, այսօր քաղաքական օրակարգի ամենաարդիական թեմաներից մեկն է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Հասկանալի չէ՝ արդյոք ընթանո՞ւմ են բանակցություններ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ՝ փորձագիտական շրջանակներում մտավախություններ կան, որ հասարակությունից թաքուն, այնուամենայնիվ, ինչ-որ գործարք է «եփվում»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մոտ ապագայում՝ կարգավորման առումով։


Ինչպիսի բացատրություններով էլ որ չփորձի քողարկել Փաշինյանը բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե՝ բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, և հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձևակերպված դիրքորոշման։ Բանակցություննները պարապ հավաքույթներ չեն, այլ ձեռք բերված հաջողությունների ամրագրման գործիք։

Ղարաբաղյան կարգավորման մեջ կան մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է հստակ մոտեցումներ ունենան բանակցություններ սկսելուց առաջ։ Ակնհայտ է, որ Ալիևը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար։

Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու։

Եվս մեկ հարց այս թեմայով։ Մամուլում և սոցիալական ցանցերում շատ են խոսում այն մասին, թե Ձեր կալանավորումն ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ։ Իբր, քանի Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու։ Թերևս մամուլից տեղյակ եք այդ ամենի, ինչպես նաև՝ այսպես կոչված, «Բոլթոնի ծրագրի» մասին (եթե այն ընդհանրապես գոյություն ունի)։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա՝ «դավադրության տեսությո՞ւն» է, թե՞, այնուամենայնիվ, իրական մի բան։

Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին։

Արդեն տևական ժամանակ է, ինչ չի հաջողվում կարգավորել ռուսական գազի գնի խնդիրը։ Թեև անցած տարվա վերջին օրը վարչապետը հայտարարեց, որ խնդիրը սկզբունքորեն լուծված է՝ սպառողների համար գազը չի թանկանալու, այնուամենայնիվ, հետո պարզվեց, որ դեռ բանակցություններ են ընթանում։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կատարվում իրականում։ Կարելի՞ է արդյոք դատողություններ անել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի մասին՝ ըստ ընթացող բանակցությունների տևողության։ Ինչպե՞ս կհանգուցալուծվի այս հարցը՝ ըստ Ձեզ։

Խնդիրն իսկապես սկզբունքորեն լուծված է՝ գազը թանկացել է։ Այս թանկացման համար ուղղակի կամ անուղղակի ձևով վճարելու են հայաստանցի սպառողները, որքան էլ որ իշխանությունները փորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել։ Սակայն միջպետական հարաբերությունների ամբողջ համալիրը ես չէի բնութագրի միայն այս հանգամանքով։ Իշխանությունը ձգտելու է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել, բայց ոչ թե՝ համոզմունքներից ելնելով, այլ՝ իրենց համար առավել ընդունելի ընտրության բացակայության պատճառով։ Դա անհետևողականության, լղոզվածության և էկլեկտիկության է հանգեցնելու արտաքին քաղաքական խնդիրների իրագործման ժամանակ։ Այդ իրավիճակը տեսանելի է արդեն այսօր։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են, և այդ հանգամանքն անընդհատ ներկա է լինելու երկկողմ հարաբերություններում։ Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը։

Ծանոթացե՞լ եք արդյոք Կառավարության ծրագրին։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

Այո, ծանոթացել եմ։ Դա ծրագիր է ծրագրի բացակայության մասին, և տնտեսական 5%-անոց աճով խոսել դրա հեղափոխականության մասին՝ պարզապես ծիծաղելի է։ Լոզունգների ու ցանկությունների հավաքածու է, որը բացահայտում է իշխող կուսակցության լիակատար անկարողությունը և անպատրաստվածությունը՝ ստանձնելու երկրի բեկումնային զարգացման և մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ կոնկրետ և հավակնոտ պարտավորություններ։ Այս փաստը շեշտում է յուրաքանչյուր ոք, ով գոնե ինչ-որ չափով գլուխ է հանում տնտեսությունից։ Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ երկրի ներդրումային գրավչության տեսանկյունից «հեղափոխություն» բրենդը բոլոր հնարավորներից վատագույնն է։ Իսկ աղքատության պատճառը մարդկանց գլուխ¬ներում չէ, այլ իշխանավորների ողորմելի մտածելակերպի մեջ է։ Ի դեպ, Ազգային ժողովում դրա շուրջ կառուցողական քննարկում, ցավոք, չստացվեց. այն պատճառով, որ վարչապետը հիվանդագին է ընդունում որևէ քննադատություն։ Այնպես որ, բարի գալուստ նոր իրականություն։

Դուք և՞ս կարծում եք, որ հասարակության տրամադրությունները փոխվում են։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում այս առումով մոտ ապագայում։

Հեղափոխական էյֆորիայից առաջացած զանգվածների ոգևորվածությունն ակնհայտորեն սկսել է փոխարինվել չիրականացվող սպասումներից առաջացող հիասթափությամբ։ Ինչպես հայտնի է սոցիալական հոգեբանությունից, նման դեպքերում, որպես կանոն, էյֆորիան վերածվում է զայրույթի կամ ապատիայի։ Առաջանում է խաբվածության զգացողություն, և մարդիկ, բնականաբար, սկսում են մեղավորների փնտրել։ Սովորաբար մեղավոր են դառնում նրանք, ում հետ կապվում էին նրանց գերազանցված սպասումներն ու հույսերը։ Այդպես եղավ 1991-ի նախագահական ընտրություններից հետո, և այն ժամանակ էյֆորիան փոխարինվեց ՀՀՇ-ի հանդեպ ատելությամբ։ Ժամանակը ցույց կտա, թե հիմա ինչպես կընթանան գործընթացները։ Ըստ ամենայնի՝ աշնանը մոտ իշխանությունների վարկանիշը այնչափ կգահավիժի, որ նրանց լեգիտիմության հարցն արդիական կդառնա։ Ի՞նչ կլինի հետո։ Խումհար՝ բոլոր այն զգացողություններով, որոնցով բնորոշվում է այդ վիճակը։

Ձեր դեմ հարուցված գործում նոր մեղադրանք է առաջ եկել, որը կապված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մեղադրանքի հայտնվելը։ Չէ՞ որ այն որևէ կերպ չի առնչվում հիմնական մեղադրանքին։

Նոր մեղադրանքն ասես ՀՔԾ-ում գրված էժան գրոտեսկային կատակերգության սցենար լինի, որտեղ գլխավոր հերոս է հանդիսանում ամենահաս ու կասկածելի գործարար վարկ ունեցող մի տիկին։ Այդ տիկնոջ գոյության, ինչպես և նրա գործերի մասին ես ոչ մի պատկերացում չեմ ունեցել։ Ընդ որում, այդ «գործում» ներգրավված անձանցից ոչ մեկը չեն հաստատում նրա ցուցմունք-հեքիաթները։ Կարծում եմ՝ իշխանությունները հնարեցին այս մեղադրանքը և կապեցին այն «Մարտի 1»-ի գործին մի նպատակով՝ ազդելու իմ հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու՝ հասարակության մեջ արդեն իսկ կարծրացած կարծիքի վրա։

Ինչ վերաբերում է իբր «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքին, ապա պետք է կրկնվեմ. դա բացարձակ անհեթեթություն է։ Մեղադրանքի բոլոր 76 հատորների 90 տոկոսը ոչ մի կապ չունի ՔՕ 300․1 հոդվածի հետ, որը, ի դեպ, գոյություն չուներ 2008 թվականի մարտին, և այդ իսկ պատճառով դրա կիրառումն անհնար է։ Դրա հետ մեկտեղ՝ առկա է իմ անձեռնմխելիության հարցը, քանի որ իմ գործողությունները բխել են բացառապես նախագահի լիազորություններից։

Հասցրել եմ ծանոթանալ մեղադրանքի նյութերին և չեմ գտել մի բան, որ կարելի կլիներ ինչ-որ կերպ մեղսագրել ինձ, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին։ Այս «քրեական գործը» պատվիրած ու սարքած մարդիկ ծանր հանցագործություն են կատարում և անկասկած պատժվելու են։ Ողջ տեղի ունեցողից արդարադատության հոտ նույնիսկ չի գալիս։ Սա դասական քաղաքական վենդետա է։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ որդուն առաջադրված մեղադրանքն ու գործն ընդհանրապես։

Բացարձակապես մտացածին մեղադրանք է։ Իշխանությունը զուրկ է բարոյականությունից և տարատեսակ աճպարարությունների ու խորամանկությունների է դիմում ինձ ինչ-ինչ կոռուպցիոն գործերի խառնելու համար։ Դրա համար էլ ընտանիքս թիրախ են դարձրել, իհարկե, ինձ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համատեքստում։ Իրենց մտադրություններն ամենայն պարզությամբ երևացին դեռևս ամռանը, սկանդալային գաղտնալսումների հրապարակման հետ մեկտեղ։ Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ քաղաքական հակառակորդների հետ վարվում էին՝ ինչպես կուզեին, ընդհուպ՝ մինչև ֆիզիկական ոչնչացում, իսկ նրանց հարազատների հետապնդումը սովորական մի բան էր։

Ծանո՞թ եք արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ այն մասին, թե Փաշինյանն իր հոգեզավակը չէ, և, որ նրանք սերտորեն չեն համագործակցում։ Ինչպե՞ս կգնահատեք նրա այդ հայտարարությունները։

Նրանք շատ նման են՝ աշխարհայացքներով, աշխատանքի մեթոդներով, խառնվածքով ու ցինիզմի աստիճանով: Այդ նմանությունն անմիջապես աչքի է զարնում, ինչով և բացատրվում են իրենց սերտ համագործակցության թեմայով մեծաքանակ հրապարակումները։ Եվ բացարձակ կարևոր չէ, թե որքան հաճախ են նրանք շփվում։ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ։

Ինչպե՞ս կգնահատեք մարտի 1-յան երթը և վարչապետի՝ այդ օրվա ելույթը։

Ցավոք, կրկին տեսնում ենք, թե ինչպես է վարչապետը հերթական անգամ փորձում խաղալ մարդկանց անկեղծ զգացմունքների վրա։ Իրավիճակի հեգնանքը կայանում է նրանում, որ հենց մարտի 1-ի ողբերգության գլխավոր մեղավորներն են դարձել այդ իրադարձությունների զգայական հետևանքների հիմնական շահագործողները։ Թերևս, արվածի համար մեղքի զգացումը հանգիստ չի տալիս նրանց ենթագիտակցությանը ու նույնիսկ 11 տարի անց թույլ չի տալիս ապաշխարել և բացել հաշտության էջը։ Ամեն ինչ տեղի է ունենում Ֆրեյդի ուսմունքի համաձայն։ Նրանց համար 10 զոհերի հարազատների ու բարեկամների կորստի դառնությունը շարունակում է իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործիք մնալ։

Ըստ ամենայնի, հասարակության բևեռացումը, ներքին լարվածության ու դիմակայության մշտական օջախների ստեղծումը Հայաստանի իշխանությունների աշխատանքի էությունն են դարձել։ Դա ոչ մի լավ բանի չի բերելու։

Դեռ անցած տարվա հուլիսին Դուք հայտարարեցիք, որ վերադարձել եք մեծ քաղաքականություն և մտադիր եք ակտիվ մասնակցություն ցուցաբերել բոլոր քաղաքական գործընթացներին։ Ձեր ծրագրերը չե՞ն փոխվել։

Ոչ, իհարկե չեն փոխվել։ Ես մտադրություններից և պլաններից հեշտ չեմ հրաժարվում, առավել ևս՝ ճնշման տակ։

Ինչո՞վ եք զբաղվում այս օրերին։

Շատ կարդում եմ և, իհարկե, մարզվում, որպեսզի լավ մարզավիճակում մնամ։ Սկսել եմ գրել գրքի շարունակությունը։

դիտվել է 2079 անգամ
Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan