Հենրիխ Մխիթարյանը հարսանացուի հետ ներկա է եղել ամերիկահայ կատակերգուի ներկայացմանը
Լոնդոնում կայացել է ամերիկահայ կատակերգու Վահե Բերբերյանի ներկայացումը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մոր՝ Մարինա Թաշչյանի և հարսնացուի՝ Բեթի Վարդանյանի հետ: Դերասանը ֆուտբոլիստի հետ լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել սոցիալական ցանցերից մեկի իր էջում:
«Ինչպիսի գիշեր, Լոնդոն: Անհավատալի է Հենրիխ Մխիթարյանին նշանածի և մայրիկի հետ տեսնել հանդիսատեսի շարքում: Շնորհակալություն, Լոնդոն: Անհամբեր սպասում եմ այստեղ վերադառնալուն»,- գրել է Բերբերյանը: