Բոլթոնը հետևանքներով է սպառնացել Գուաիդոյի վերադարձին խոչընդոտելու փորձերին
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի՝ Վենեսուելա վերադարձին խոչընդոտելու փորձերը կառաջացնեն ԱՄՆ-ի և միջազգային հանրության ակտիվ հակազդեցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։
Իր թվիթերյան էջում խորհրդականը հայտարարել է, որ Գուաիդոն հայտարարել է երկիր վերադարձի մասին, ինչպես նաև նշել, որ դրան սպառնացող ցանկացած գործողության կհաջորդի ԱՄՆ-ի վճռական պատասխանը, փոխանցում է РИА Новости-ն։
Գուաիդոն անձամբ հայտարարել է, որ եթե Վենեսուելայի իշխանությունները ձերբակալեն իրեն, ապա նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրականացնի «վերջին սխալներց մեկը»։ Որպես հետևանք նա անվանել է բնակչության մոբիլիզացիան, ինչպես նաև միջազգային դաշնակիցների հստակ պլանը։