Սարգիս Ադամյանը գեղեցիկ հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին (տեսանյութ)
Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը Սարգիս Ադամյանի խփած գոլի շնորհիվ մրցակցի հարկի 1:2 հաշվով հաղթել է «Հայդենհայմ»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը 58-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը:
Նշենք, որ Ադամյանը ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը վաստակած 36 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: