Սա ֆուտբոլ է, և մենք առաջ ենք շարժվելու. Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Տոտենհեմ»-ի հետ կայացած խաղին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալ»-ը ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմ»-ի հետ: Գրանցվեց 1:1 հաշիվը: Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործներ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխրթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Խաղից հետո Մխրթարյանը սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում անդրադարձել է ավարտված հյուսիսլոնդոնյան դերբիին.
«Մենք գործեցինք ինչպես մեկ ուժեղ թիմ, քանի որ ցանկանում էինք հաղթել հյուսիսլոնդոնյան դերբիում: Սա ֆուտբոլ է, և մենք առաջ ենք շարժվելու: Շնորհակալություն մեր բոլոր երկրպագուներին նվիրվածության համար»,- գրել է Մխիթարյանը: