Ավիաընկերությունը, հարսնաքրոջ զգեստը ԱՄՆ-ից Կոստա Ռիկա հասցնելով, փրկել է հարսանիքը
Հարսնաքույր լինելը հերոսություն է, սակայն հարսի կողմից ընտրված զգեստը հագնելը, ինչպես նաեւ՝ զգեստի առաքումը, արարողության պահանջներից է։
Երբ հարսնաքույրը ԱՄՆ-ից ժամանել է Կոստա Ռիկա, որտեղ պետք է կայանար հարսանիքը, հանկարծ հասկացել է, որ զգեստը տանն է թողել՝ տեխասում՝ հայտնում է Independent-ը։
Սակայն ամեն ինչ չէ, որ կորած էր։ Հարսնաքրոջ ընկերը՝ Թեյլոր Քեննին, ում հետ նա հարսանիք էր եկել, թվիթ է գրել Հարավարեւմտյան ավիաուղիներին՝ բացատրելով խնդիրը եւ չհուսալով, որ պատասխան կստանա։ Եւ ինչպիսին էր նրանց զարմանքը, երբ ավիաուղիներից պատասխան թվիթ են ստացել․ «Լա՛վ, եկե՛ք անենք դա»։
Մի քանի ժամից Twitter-ում հայտնվել է ավիաընկերության կողմից մի լուսանակար, որում մյուս հարսնաքույրն էր՝ Ռեյչելը։ Նա կանգնած է օդանավակայանում՝ հարսնաքրոջ գծավոր զգեստը ձեռքին։
Ավիաընկերության մեծահոգությունը մեծ արձագանք է գտել օգտատերերի շրջանում, որոնց հուզել է այդ արարքը։