Արմեն Բայբուրդյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Բայբուրդյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Վահանի Բայբուրդյանին շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,– ասվում է նախագահի հրամանագրում: