11 տարի անց չափազանց կարևոր է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալը
2008 թվականի մարտի 1-ին իշխանություններն ուժ կիրառեցին երկրի մայրաքաղաքում խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով այդ օրը 8 մարդ զոհվեց, ևս 2 մարդ այդ օրը ստացած վերքերից մահացավ ավելի ուշ։ Այս մասին իր այսօրվա ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ իրադարձություններից 11 տարի անց ահա չափազանց կարևոր է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալը։ Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենևին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ։ Այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը ՀՀ քաղաքացին էր, նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը», – ասաց Փաշինյանը։