Թբիլիսիում կանխվել է դպրոցահասակ աղջնակի ինքնասպանության դեպքը
Թբիլիսիի դպրոցներից մեկում բարձր դասարանցի աշակերտուհիներից մեկը դպրոցի ղեկավարությանը տեղեկացրել է, որ դասընկերուհիներից մեկը դասերը սկսվելուց առաջ զանգել է դասընկերուհիներին, ներողություն խնդրել պատճառած անհանգստության համար և հրաժեշտ տվել: Նա ասել է, վիճել է ընկերոջ հետ, ինքնասպանության նպատակով հոգեմետ դեղեր է ընդունել և գտնվում է դպրոցի տարածքում:
Դպրոցի տնօրինությունը ահազանգել է ոստիկանություն: Արագ արձագանքի արդյունքում աղջիկը հայտնաբերվում է և շտապօգնության մեքենայով տեղափոխվում հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:Ոստիկանությունը քրեական գործ է հարուցում 15 աղջկան ինքնասպանության դրդելու կապակցությամբ:
Ոստիկանության օպերատիվ գործողությունների հետևանքով կանխվում է դպրոցահասակ աղջկա ինքնասպանության փորձը: