Թբիլիսիում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում կատարվել է Սումգայիթի ջարդերի զոհերի հոգեհանգստյան կարգ։ Այս մասին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցում Վիրահայոց թեմից։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, դիվանագետներ, համայնքային կառույցների ղեկավարներ,մտավորականներ, թբիլիսահայ համայնքի անդամներ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,
անդրադարձ կատարելով 1988թ. փետրվարին Սումգայիթում, Կիրովաբադում
(նոյեմբեր 1988թ.), Բաքվում (հունվար 1990 թ), Մարաղայում (ապրիլ 1992 թ.)
տեղի ունեցած հայկական ջարդերին և դրանց զոհ դարձած անմեղ մարդկանց,
դատապարտեց ամեն տեսակ ոճրագործություն, որ դրսևորվում է անձի ազգային
պատկանելության և հավատքի դեմի: Թեմակալ առաջնորդը արժևորեց հայ ժողովրդի
անսասան կամքը, հերոս զավակների արիությունը, ում շնորհիվ շարունակում է
զարգանալ մայր հայրենիքը, անսասան մնալ Հայոց եկեղեցին և զարգանան
համազգային արժեքները:
Այնուհետև Թեմակալ առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի
մասնակցությամբ կատարվեց հայատյացության անմեղ զոհերի հոգու խաղաղության
համար հոգեհանգստյան կարգ:
Հիշատակի միջոցաումը շարունակվեց եկեղեցու բակում կանգնեցված
Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Վրաստանում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դատապարտելով Սումգայիթում կատարված
եղեռնագործությունները, կոչ արեց թբիլիսահայությանը չտրվել սադրանքներին,
ապրել միասնաբար, ինտեգրվել վրաց հասարակությանը, պահպանելով հայի ազգային
տեսակը:
Ոճրագործությունը դատապարտող խոսքով հանդես եկան Վրաստանի հայերի
միության փոխնախագահ Վան Բայբուրթյանը և «Վրաստանի հայ համայնք»
կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի խաչքարի պատվանդանին»: