Վերկա Սերդյուչկան խոստացել է փրկել «Եվրատեսիլը»
Ուկրաինացի կատարող Անդրեյ Դանիլկոն, որը ելույթ է ունենում Վերկա Սերդյուչկայի կերպարով, հայտարարել է, որ պատրաստ է երկիրը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում:
«Եթե բոլորը հրաժարվեն, գուցե ձեռքս կվերցնեմ իմ հին զենք ու զրահը, մաքրեմ աստղն ու մեկնեմ փրկելու», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է երգիչը: Նրա խոսքով՝ երաժիշտները հրաժարվել են «Եվրատեսիլին» մասնակցելուց քաղաքականացման պատճառով:
«Մարդիկ, ովքեր ազնվորեն ցանկանում էին իրենց երկիրը ներկայացնել եվրոպական մրցույթում, սկանդալից հետո կորցնում են ցանկությունը: Այնքան բացասական մթնոլորտ է, ես ինքս շփոթմունքի մեջ եմ», - հավելել է Դանիլկոն:
Դանիլկոն Հելսինկիում անցկացվող «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցել է 2007 թվականին Dancing Lasha Tumbai երգով և զբաղեցրել երկրորդ տեղը:
Հիշեցնենք, որ երաժշտական մրցույթում Ուկրաինան ներկայացնելուց հրաժարվել է երգչուհի Maruv-ը (Աննա Կորսուն), որն առաջին տեղն էր զբաղեցրել ազգային ընտրափուլի արդյունքում: Նրանից հետո այդ առաջարկից հրաժարվել են նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ Freedom-Jazz Girls Band և KAZKA խմբերը: