Չինաստանում գրաքննության է ենթարկվել Ռամի Մալեքի ելույթը «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ
Չինաստանի պետական հեռուստատեսությունը գրաքննության է ենթարկել ամերիկացի դերասան Ռամի Մալեքի ելույթը «Օսկար» մրցանակաբաշխությունում, հաղորդում է BBC-ն:
Չինական Mango TV հեռուստաընկերությունը փոխել է Մալեքի ելույթը: Փետրվարի 26-ին Մալեքը «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորելու համար մրցանակ ստանալուց հետո հանդես է եկել ելույթով:
«Մեր ֆիլմը միասեռականի, միգրանտի մասին է, որը չի կարողանում ինքն իրեն ընդունել»,- ասել է Մալեքը:
Սակայն «Mango» TV-ն «միասեռական» բառը փոխարինել է «մարդկանց հատուկ խումբ» արտահայտությամբ: