Մխիթարյանն ապացուցում է, որ «Արսենալը» Դենիս Սուարեսի կարիքը չունի
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Արսենալի» վերջին ելույթները տպավորել են անգլիական մամուլին, որտեղ մի քանի հոդված է հրապարակել հայ ֆուտբոլիստի մասին:
Հեղինակավոր Goal.com պարբերականը գրում է, որ «Մխիթարյանը փոխում է իրավիճակն ու ապացուցում, է որ Դենիս Սուարեսը պետք չէ «Արսենալին»:
«Մխիթարյանի վնասվածքից հետո հանդիսանում է «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստն Ալեքսանդր Լակազետի հետ: Նա ֆրանսիացուն օգնեց գոլ խփել «Սաութհեմփթոնի» հետ խաղում ու ինքն էլ անձամբ գոլ խփեց: Ամեն ինչ տանում էն րան, որ սա Մխիթարյանի լավագույն մրցաշրջանը կլինի ԱՊԼ-ում»,- գրում է հոդվածագիրը:
Paininthearsenal.com կայքի լրագրող Էնդրու Դոուդիսուելն էլ ավելի մանրակրկտորեն է ներկայացրել իր պատկերացումները 30-ամյա հայ ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ.
«Մխիթարյանն իր լավագույն մարզավիճակում է գտնվում «Արսենալում»:Սա հնարավոր է դարձել ահռելի աշխատանքի, ինքնանվիրում և պաշտպաններին օգնելու ցանկության շնորհիվ:
Ես շատ եմ քննադատել Հենրիխին, երբ նա դեռ նոր էր ժամանել հյուսիսային Լոնդոն: Սկզբում ես փոքր-ինչ հիասթափված էի, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ նա «Բորուսիայում» անցկացրած իր վերջին մրցաշրջանում 55 գոլ էր խփել 52 խաղում: Ես վստահ էի, որ թիմում, որն ավելի հարձակողական ֆուտբոլ է դավանում, քան ՄՅՈւ-ն, նա կարող է ավելի շատ բան անել: Ցավոք, սկզբում իմ սպասելիքները չարդարացան:
Սակայն, վնասվածքից վերականգնվելուց հետո Մխիթարյանի ելույթները նկատելիորեն բարելավվել են, և նրա ներկայությունը մեկնարկային կազմում դրական ազդեցություն է թողել թիմի հարձակողական խաղի վրա: Կարևոր է, որ նա իր խաղը չի գնահատում իր գոլերով կամ գոլային փոխանցումներով:
Կիրակի հենց նրա քրտնաջան աշխատանքը պաշտպանությունում, նրա խելացի ճնշումը թիմին ավելի շատ օգնեցին, քան նրա գոլերը կամ գոլային փոխանցումները:
Մխիթարյանի խաղում, նույնիսկ «Արսենալում» նրա վատագույն ելույթները, ինձ միշտ տպավորել է այն, որ նա չի դադարում աշխատել: Նա կարգապահ է, ու նրա առանց գնդակի խաղը նույնքան կարևոր է, որքան` գնդակովը: Մինչև հիմա ես վստահ չեմ, որ Մխիթարյանին շաբաթական 200 հազար ֆունտ վճարելը ճիշտ է: Բայց պետք է նրան արժանին մատուցել` մարզավիճակը բարելավելու համար: Նա երբեք չի դադարում փորձել ինչ-որ բան անել, և դա կաևոր է: Այդ առումով Օզիլը պետք է ինչ-որ բան սովորի Մխիթարյանին»,- գրել է հոդվածագիրը: