Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ Դաշնության խորհրդում
Տարօրինակ է, որ չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին ու Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, ռուսական կողմի որոշ պատգամավորներ Բաքվում երեկ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական միջոցառման, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության խարխլմանը։ Ռուսաստանի Դաշնության խորհրդում ելույթ ունենալիս այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ավելին, ճշմարիտ տարակուսանք է առաջացնում այդ միջոցառմանը Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական կոմիտեի որոշ անդամների մասնակցությունը», – ասաց Միրզոյանը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը նաև խոսեց այն մասին, որ Հայաստանի Ազգային ժողովի ու Ռուսաստանի Դաշնային ժողովի համատեղ կոմիտեն զգալի կշիռ է ունեցել հայ-ռուսական հարաբերություններում և համագործակցության մեջ։ Միրզոյանի խոսքով՝ այդ կոմիտեին պետք է տալ նոր խթան ու թարմացնել դրա օրակարգը։