Playboy-ի մոդելը մոտ մեկ տարի առաջ կանխատեսել էր իր մահը
Արգենտինական Playboy-ի մոդել Նատաշա Հաիթը, որը ճանաչում էր քաղաքական մանկապիղծ գործիչներին, կանխատեսել էր իր մահը: Այս մասին հայտնում է Bluradio-ն:
Հրատարակության համաձայն, Հաիթի մերկ մարմինը հայտնաբերվել է Բուենոս Այրեսի «Xanadú» ակումբում: Հետազոտությունից հետո բժիշկները մոդելի այրան մեջ հայտնաբերել են ալկոհոլ ու թմրանյութ:
Այս դեպքի առթիվ լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ անցած տարի մոդելը զգուշացրել էր, որ նրան կարող են սպանել:
«Զգուշացնում եմ՝ ես չեմ պատրաստվում ինքնասպանություն գործել, չեմ ծրագրում մահանալ գերդոզավորումից, խեղդվել լոգարանում կամ զենքով վնասել ինձ: Եթե նման բան տեղի ունենա, իմացեք, որ դա ես չեմ արել: Պահեք իմ այս գրառումը»,- ասել է մոդելը:
Նշվում է, որ սպանելու պատճառը կարող էր հանդիսանալ այն, որ Հաիթը սպառնում էր բացահայտել մանկապիղծ քաղաքական գործիչների մասին տեղեկատվությունը: Այդ գործիչները լուրջ պաշտոններ են զբաղեցնում Արգենտինայում: Մոդելը նշել էր, որ հաճախ է սպառնալիքներ ստանում:
Արգենտինայում արդեն բերման են ենթարկել արգենտինացի բիզնեսմեն Վելազտիկի Դուարտեին, որը սխալ ցուցմունքներ է տվել մոդելի մահվան հանգամանքների վերաբերյալ: