Գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը կբարձրանա․ Բաբկեն Պիպոյան
Գրեթե բոլոր գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը կբարձրանա․ այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը․
«Քիչ առաջ տեղեկացա, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Ցավալի է, բայց փաստ` հերթական որոշումը առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի:
Հերթական սպառողական հարկը, որը ոչ միայն ունենալու է սոցիալական վատ ազդեցություն, այլ նաև չի ապահովելու բյուջեի մուտքեր` վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու վաճառքները»,- ասված է նրա գրառման մասին։