Հայիթիում ցույցերի ընթացքում զոհվել է 26 մարդ
Հայիթիում արդեն 2 շաբաթ է՝ անցկացվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող համընդհանուր կոռուպցիայից և վատ կենսապայմաններից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև:
Ամերիկյան պետությունների կազմակերպության մարդու իրավուհնքների հարցերով հանձնաժողովի տվյալներով՝ վերջին 15 օրվա ընթացքում զոհվել է 26, վիրավորվել՝ մոտ 80 մարդ: