Սամվել Մայրապետյանի փաստաբանը դժվարանում է պատասխանել՝ երբ է վերադառնալու պաշտպանյալը. գործարարը վիրահատության կարիք ունի
Գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է: Այս մասին հայտնել է Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը: Նա տեղեկացրեց, որ բժիշկները Մայրապետյանի լեղածորանից քար են հեռացրել:
Ըստ Բատիկյանի՝ Գերմանիայում Մայրապետյանը դեռևս մի քանի վիրահատության անհրաժեշտություն ունի: Փաստաբանի խոսքով՝ Մայրապետյանի լեղապարկը պետք է հեռացվի:
Թե երբ կվերդառնա Մայրապետյանը Հայաստան, փաստաբանն առայժմ դժվարանում է պատասխանել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը բավարարել էր Մայրապետյանի փաստաբանի միջնորդությունը Մայրապետյանին երկրից դուրս գալու թույլտվության վերաբերյալ: