Մենք դեռևս պայքարի մեջ ենք. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Սաութհեմփթոնի» հետ խաղի հերոսներից մեկն էր: Մեր ընտրանու ավագը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ լոնդոնցիները հաղթեցին 2:0 հաշվով:
Հանդիպումից հետո 30-ամյա կիսապաշտպանը մեկնաբանություն է տվել ակումբի պաշտոնական կայքին.
«Հիանալի առաջին խաղակես անցկացրինք:
Կարծում եմ՝ եթե չլիներ Լենոյի հիանալի սեյվը, ապա դժվար թե խփեինք առաջին գոլը: Այդ պատճառով կարծում եմ, որ առաջին գոլի համար շնորհակալություն պետք է հայտնենք Լենոյին:
Երկրորդ խաղակեսը մի փոքր այլ ստացվեց: Մրցակիցը վերադարձավ խաղի մեջ, մենք հակագրոհների լավ տարբերակներ ունեինք, սակայն, ցավոք, չկարողացանք ավելի շատ գոլեր խփել:
Ես սիրում եմ գոլային փոխանցումներ կատարել բոլորին, ոչ միայն Լակազետին: Կարծում եմ, որ ֆուտբոլիստների միջև համագործակցությունը հիանալի էր ու մենք կարող էինք 3-4 անգամ էլ հասնել հաջողության: Սակայն սա ֆուտբոլ է ու մենք պետք է շարունակենք նույն կերպ: Ցանկանում էինք, որ մեր երկրպագուները շատ գոլեր տեսնեին, սակայն կարողացանք խփել միայն երկուսը:
Հիմա կկենտրոնանանք «Բորնմութի» հետ խաղի վրա: Շատ դժվար խաղ է լինելու ու պետք է պատրաստվենք: Մենք դեռևս պայքարի մեջ ենք ու չենք պատրաստվում հանձնվել:
Շատ ուրախ ենք, որ Լակազետն այսքան գոլ է խփում: Կանենք ամեն ինչ, որպեսզի նա շարունակի իր արդյունավետության շարքը»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը: