Fitch-y կարող է իջեցնել Մեծ Բրիտանիայի վարկանիշը «կոշտ» Brexit-ի վտանգի պատճառով
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը Մեծ Բրիտանիայում թողարկող դեֆոլտի երկարաժամկետ վարկանշերը արտասահմանյան եւ տեղական արժույթներում, որոնք «AA» մակարդակում են, տեղադրել է վերանայման ցուցակում հետագայում հնարավոր իջեցման համար՝ կապված ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու (Brexit) վտանգի հետ, հաղորդում է ՄԿ-ը՝ հղում կատարելով գործակալության հաղորդագրությանը:
Թագավորությունում երկու արժույթներում թողարկող դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը պահպանվում է «F1+» մակարդակում, մինչդեռ երկրների առավելագույն վարկանիշը «AAA» մակարդակում է: Դրա հետ մեկտեղ գործակալությունը վերանայման ցուցակում ավելացրել է Անգլիայի Բանկի թողարկող դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի հնարավոր իջեցումը (գտնվում է «AA» մակարդակում):
«Մեծ Բրիտանիայի վարկանիշի հետագա հնարավոր իջեցմամբ վերանայման ցուցակը նախեւառաջ արտացոլում է Brexit-ի գործընթացի արդյունքների վերաբերյալ զգալի անորոշությունը, ինչպես նաեւ առանց համաձայնագրի ապակառուցողական Brexit-ի բարձր ռիսկը»,-գործակալությունը մեկնաբանում է իր որոշումը: