Կոլումբիայի նախագահը երկիր է վերադարձրել մարդասիրական բեռներով մեքենաները
Կոլումբիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ երկրի նախագահ Իվան Դուկեն հրամայել է երկիր վերադարձնել Վենեսուելայի համար մարդասիրական օգնությամբ բարձված բեռնատարները։ Դա արվել է բեռները հրկիզումից պաշտպանելու նպատակով։
ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Կոլումբիայի կառավարության համար առաջնահերթություն է հանդիսանում սահմանամերձ գոտում մարդկանց պաշտպանությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կոլումբիա-Վենեսուելա սահմանին բախումների ժամանակ վենեսուելացի ուժայինները հրկիզել են 3 բեռնատար։ Մարդիկ, ովքեր հավաքվել էին սահմանին՝ բեռների փոխանցման համար, բախումների մասնակից են դարձել։ Կոլումբիայի ԱԳՆ-ը հայտնում է առնվազն 285 վիրավորի մասին։ ԶԼՄ-ները նշում են, որ սահմանին գրանցվել է մահվան 4 դեպք։