Չինաստանում բեռնատարի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել
Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում ածխի արդյունահանմամբ զբաղվող ընկերության՝ բանվորներին տեղափոխող բեռնատարի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել, առնվազն 30-ը վիրավորվել են, գրում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 08:20-ի սահմաններում: Վթարի հետևանքով բեռնատարում գտնվող բանվորներից 15-ը տեղում մահացել են, 1-ը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, ևս 4-ը՝ հիվանդանոցում:
Վթարի հետևանքով առնավազն 30 մարդ տարբեր աստիճանների վնասվածքներ է ստացել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: