Գվինեթ Փելթրոուն 1 դոլար է պահանջել թոշակառուից դահուկասահքի ժամանակ իրեն բախվելու համար
Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հակընդդեմ հայց է ներկայացրել թոշակառու Թերի Սանդերսոնի դեմ, որը դերասանուհուն մեղադրել էր 2016-ին Յուտա նահանգի լեռնալանջին դահուկասահքի ժամանակ իրենց հրելու մեջ:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Փելթրոուն 1 դոլար է պահանջում որպես վնասի փոխհատուցում: Հայցում նրա փաստաբանները նշել են, որ 72-ամյա Սանդերսոնը
բախվել է նրան, իսկ հետո մեղադրել նրա «հայտնիությունից ու հարստությունից
օգվելու համար»:
Յուտայի բնակիչը դերասանուհուն մեղադրել էր բախման համար՝ հայտարարելով, որ Փելթրոուն հեռացել է դահուկորդին անօգնական թողնելով: Իսկ Փելթրոուն նշել է, որ Սանդերսոնն իրեն բախվել է մեջքի կողմից, ինչն էլ հերքում է մյուս կողմը: