Այսօր Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրն է
Փետրվարի 22-ը ոչ պաշտոնապես նշում են որպես հանցագործությունների զոհերի աջակցության օրը՝ քրեական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց խնդիրների վրա ուշադրություն դարձնելու նպատակով: 1990 թ. փետրվարի 22-ին Անգլիայի կառավարությունը հրապարակել է Հանցագործությունների զոհերի խարտիա, հաղորդում է Calend-ը:
Հանցագործությունների զոհերի սոցիալական վերականգնման խնդիրը հասարակություններին սկսել է մտահոգել անցած դարի վերջից:
Հանցագործությունների զոհերի աջակցության միջազգային օրը տարբեր երկրներում կրթական միջոցառումներ են անցկացվում, հասարակական ակցիաներ, համաժողովներ, թեժ գծեր, դրամահավաք՝ հանցագործությունների զոհերի աջակցության համար, որոնք նախաձեռնում են հիմնականում իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունները ՝ ներգրավելով իշխանական եւ իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների: Այդ օրը նաեւ տուժածների օգտին օրենքների ընդունման պրակտիկա է տարածված: