Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում անհայտ անձը ծառի բնամասում անցքեր է բացել, անհայտ ծագման հեղուկ լցրել (լուսանկար)
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն այս տեսարանն արձանագրել է Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում:
«Դեռևս անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով: Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ծառը «մշակողին» գտնելու և պատճառված վնասը փոխհատուցելու համար»,-գրված է Երևանի քաղաքապետարանի facebook-ի էջում: