«Բավարիան» գերազանցում է «Բարսելոնային» Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար պայքարում
Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» հարձակվող Լուկա Յովիչն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Այս մասին տեղեկացնում է Sportbild-ը: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Բարսելոնան» և «Բավարիան»:
«Այնթրախտը» Յովիչի տրանսֆերի դիմաց պահանջելու է 50 մլն եվրոյից ոչ պակաս գումար, իսկ «Բարսելոնան» արդեն իսկ մեծ գումարներ է ծախսել տրանսֆերային շուկայում և դժվար թե կարողանա բավարարել գերմանական ակումբի պահանջները:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը լավ գիտի Յովիչին, իսկ մյունխենցիներն առանց խնդրի կարող են վճարել «Այնթրախտի» պահանջած գումարը:
Հաղորդվում է, որ կողմերը դեռ բանակցություններ չեն վարել: Նշենք, որ Յովիչը գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցանկը` 14 գոլով: