Քարդաշյան քույրերը հանուն բիզնեսի ցանկանում են արտոնագրել իրենց երեխաների անունները
Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի անդամները բիզնես կայսրության ընդլայնման գործին են կցել նաև իրենց երեխաներին, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Քիմ, Քլոե Քարդաշյան և Քայլի Ջեներ քույրերը դիմել են իրենց երեխաների անուններն արտոնագրելու համար:
Խոսքը Սենթ, Նորթ, Չիկագո Ուեսթների, Թրու Թոմփսոնի ու Սթորմի Ուեբսթերի մասին է:
Աստղային մայրիկները մտադիր են երեխաների անուններով մանկական հագուստի, խաղալիքների, մաշկի խնամքի պարագաների բրենդ ստեղծել: