Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի պրեմիերան հետաձգել են
Eon Productions և MGM կինոընկերությունները Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի պրեմիերան հետաձգել են մինչև 2020 թվականի ապրիլի 8-ը: Իսկ նախկինում ֆիլմի պրեմիերան նախատեսված էր 2020-ի փետրվարի 14-ին: Այս մասին գրում է Variety-ն:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան արդեն երկրորդ անգամ է՝ հետաձգվում է: Մինչ այս, ֆիլմի պրեմիերան նախատեսվում էր այս տարվա նոյեմբերին:
Հայտնի է, որ ֆիլմի գլխավոր դերում նախկինի պես նկարահանվել է Դենիել Քրեյգը: Բոնդի ընկերուհուն մարմնավորում է Լեա Սեյդուն, որը Բոնդի մասին պատմող նախորդ ֆիլմում էլ է նկարահանվել:
Հետաձգելու հստակ պատճառները չեն նշվում: