Փրկարարները դուրս են բերել Երևանյան լիճն ընկած ավտոմեքենան
Փրկարարները Երեւանյան լճից դուրս են բերել BMW E328» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը։
Փրկարարները ժամը 12:50-ին հատուկ տեխնիկայի լճից դուրս են բերել «BMW E328» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.):
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 17-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Երևանյան լճում, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ BMW E328 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) ընկել է Երևանյան լիճը (ափից 50մ հեռավորության վրա և մոտ 25մ խորությամբ):
Տեսանելիության բացակայության պատճառով փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել: