Հայ աթլետը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում. (տեսանյութ)
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Եռացատկորդ Լևոն Աղասյանը Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների առաջնությունում գրանցելով 16.71 մետր արդյունք՝ դարձել է մրցաշարի հաղթող: Աղասյանն արդեն 4-րդ անգամն է հաղթում այս մրցաշարում:
Աղասյանին հաջորդում են Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները: