Ռոնալդինյոն՝ հնդկական ֆիլմի հերոս
Ֆուտբոլային «կախարդ» մականունով բրազիլացի Ռոնալդինյոյին հայ ֆուտբոլասերը հաստատապես չի մոռացել: Ռոնալդինյոն հրաշքներ էր գործում դաշտում և շատ կարճ ժամանակում դարձել էր «Բարսելոնայի» անփոխարինելի առաջատարը: Ցավոք, Ռոնալդինյոյի կարիերան «Բարսայում» երկար չտևեց:
Բայց, նույն հայ ֆուտբոլասերը, հավանաբար, չի մոռացել և այն, որ Ռոնալդինյոն վատ «չէր խաղում» դաշտում. նեղ շրջանակներում, հատկապես «Ռեալի» երկրպագուները, նրան սիմուլյանտ էին անվանում:
Տարիներ անց Ռոնալդինյոն որոշել է իսկապես խաղալ, խաղալ ֆիլմում: Ֆիլմը նկարահանվելու է Հնդկաստանում և կոչվելու է «Ռոնալդինյոն ընդդեմ այլմոլորակայինների»:
Նշենք, որ Ռոնալդինյոն արդեն իսկ ժամանել է Հնդկաստան: