Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները կրկին փակել են Երեւան – Թբիլիսի երկաթգիծը (տեսանյութ)
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր` փետրվարի 15-ին, կրկին փակել են Երեւան – Թբիլիսի երկաթգիծը. Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ:
Երկու օր առաջ եւս ալավերդցիները փակել էին երկաթգիծը, նրանց հետ հանդիպել էին Լոռու մարզպետն ու մարզի Ոստիկանապետը, պայմանավորվել՝ երկաթգիծը բացել եւ հարցը քննարկել փետրվարի 15-ին կայանալիք հանդիպմանը: Դրան պետք է ներկա լինեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՎՏԲ բանկի ներկայացուցիչը, ACP ընկերության սեփականատերը:
Այսօր սակայն, պարզվեց, որ կառավարության ներկայացուցիչները չեն եկել: Հանդիպմանը եկել էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խաչումյանն ու ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: