Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան. ֆիլտր ենք մշակել. Փաշինյան
Մեր ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնցից մի մասը իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա պետք է աշխատել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում, պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում: Մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասը աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ։ Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի, բայց իմ խնդրանքն է, որ ներդրումային բանակցությունների վերաբերյալ կենտրոնանան Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։