Փրկարարները Սվանեթիի լեռներում օգնություն են ցուցաբերել վնասվածք ստացած պատանուն (տեսանյութ)
Վրացի փրկարարներն օգնության են հասել Սվանեթիի բարձրադիր Շխարա լեռան
վրա սնոուբորդով սահելիս վնասվածք ստացած 17-ամյա պատանի զբոսաշրջիկին:
Օգնության առաջին իսկ ահազանգից հետո Արտակարգ իրավիճակների կառավարման
ծառայության աշխատակիցները սահմանապահ ծառայության ուղղաթիռով հասել էին
լեռ և տեղափոխել տուժած պատանուն Մեստիա գյուղի հիվանդանոց: Նրա կյանքին
վտանգ չի սպառնում, տեղեկացրել են հիվանդանոցից: