Ավելի քան 2․5 մլն լարի կծախսվի Վրաստանի նախագահի նստավայրը նորոգելու համար
Պետական պաշտպանության ծառայության պետ Անզոր Չուբինիձեի տեղեկատվությամբ՝ Աթոնելիի փողոցում գտնվող նախագահի նստավայրի նորոգման աշխատանքների համար դուրս է գրվել 2․5 մլն լարի, սակայն նրա խոսքերով, միևնույն է, նշված գումարը չի բավականացնի:
«Դեռևս վերջնական հաստատված չէ, թե որքան կարժենա նորոգումը: Շինության մի հատվածի աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն մյուս մասը դեռ իրականացվելու է և հաշվարկներ են կատարվում: Այս հարցի վերաբերյալ լիարժեք պատասխան տալ հնարավոր կլինի մեկ ամսից: Դուրս է գրվել 2․5 մլն լարի, սակայն այս գումարը չի բավականացնի աշխատանքներն ավարտելին հասցնելու համար»,- IPN-ին տված հարցազրույցում ասել էր Չուբինիձեն: