Հնդկաստանում գիտությանը մինչ օրս անհայտ նոր խորհրդավոր տեսակի գորտ է հայտնաբերվել
Հնդիկ գիտնականները ճանապարհամերձ լճակում բնակվող գորտի նոր տեսակ են հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը,Դելիի համալսարանի ուսանող Սոնալի Գարգը և նրա ղեկավարը գորտի նոր տեսակ են հայտնաբերել Հնդստան թերակղզու Արևմտյան Գաթեր լեռնաշղթայի տարածքում, որն աչքի է ընկնում իր կենսաբազմազանությամբ:
Այդ ցեղատեսակը պատկանում է գորտերի նոր հնդկական խմբին, որին գիտնականները տվել են Mysticellus անունը: Անվանումը գալիս է լատիներենից և նշանակում է «խորհրդավոր» և «փոքրածավալ»:
Գորտի նոր տեսակը գիտնականները հայտնաբերել են 3 տարվա աշխատանքներից և
պեղումներից հետո և հաստատել են, որ այն իրենից ամբողջովին նոր կենդանի է
ներկայացնում, որը պատկանում է նեղբերան գորտերի դասին: