Դավիթ Մանոյանը հեռացել է լեհական ակումբից
«Սանդեցյա»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Դավիթ Մանոյանի հետ: Հայ կիսապաշտպանը լեհական ակումբ էր տեղափոխվել ամռանը` ազատ գործակալի կարգավիճակով:
Մրցաշրջանի առաջին հատվածում Մանոյանը Լեհաստանի Առաջին լիգայի առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման: Ակումբը շնորհակալություն է հայտնել Դավիթին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
«Սանդեցյա»-ն Լեհաստանի Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում երկրորդ տեղում է: