Այսուհետ էջմիածնում կշրջեն ականջին կլիպսեր փակցրած շներ
Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են, որ Էջմիածնում մեկնարկել է շների ստերջացման ծրագիրը: Նշվում է, որ ծրագրի շրջանակներում արդեն 6 շուն տարվել է ստերջացման:
Այսուհետ էջմիածնում կշրջեն ականջին կլիպսեր փակցրած շներ, ինչը կնշանակի, որ նրանք ստերջացված են, պատվաստված, ճիճվաթափված, ունեն խնամող և վտանգ չեն ներկայացնում: