Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանն ազատվելու է աշխատանքից. վարչական շրջանի ղեկավար
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանն ազատվելու է աշխատանքից: Այս մասին լրագրորղների հարցին ի պատասխան` նշել է հենց վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը:
Ավելի վաղ ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ նոր իշխանությունների օրոք ընտրակեղծարարը շարունակում է աշխատել՝ նկատի ունենալով հենց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանին:
Դավիթ Խաժակյանը նշել էր, որ կարևոր է համարում հանրության տեղեկացվածությունը, ուստի ներկայացրել է որոշ դրվագներ Սամվել Ղումաշյանի կենսագրականից: Նա մեջբերել էր «Հայկական ժամանակ» լրատվական կայքում հրապարակված հոդվածից մի հատված, որտեղ թղթակիցը ներկայացնում է, թե ովքեր են կանգնած եղել Ավանում տեղի ունեցած անկարգությունների հետևում:
«Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի հանձնարարությամբ 150-180 հոգանոց խումբը հարձակվել է անհնազանդության գործողություններ իրականացնող քաղաքացիների մեքենաների վրա, ջարդել, փշրել մեքենաները»: