Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է լինի քաղաքացու վարքագծի փոփոխությունը. նախարար
ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ կառավարության ծրագրում թվերի պակասն արդարացված է, այնտեղ կան հիմնական շեշտադրումներ:
«Տնտեսական հեղափոխության հիմքում պետք է լինի քաղաքացու վարքագծի փոփոխությունը»,-ասել է նախարարը՝ նշելով, որ կառավարությունն ունի կարգավորող անելիքներ, սակայն տնտեսական զարգացման հիմնական բեռը լինելու է մասնավոր հատվածի վրա:
Ըստ նախարարի՝ վերջին ամիսների ընթացքում կառավարությունը կարողացավ հասնել նրան, որ բոլորը հավասար հնարավորություն ունենան զբաղվելու գործարարությամբ, իսկ մնացածը կախված է քաղաքացուց: