Ավագանին ընտրեց Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և տեղակալ
Այսօր Երևանի ավագանին ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին։
Այսպիսով` դադարեցվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Արուսյակ Ջուլհակյանի լիազորությունները:
Ավագանին նաև ընտրեց իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Առաջարկվեց և ընտրվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանի թեկնածությունը: