ՀՀԿ ԳՄ-ում մնացածները փաստացի դադարեցրել են հարաբերությունները․ կուսակցությունում ճգնաժամ է․
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀԿ-ն լքելու մասին երեկ հայտարարել է կուսակցության գործադիր մարմնի անդամներից եւս մեկը՝ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որ խորհրդարանական վերջին երկու ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում էր: Այսքանից հետո աննախանձելի վիճակում է հայտնվում ՀՀԿ ԳՄ-ն.2016թ. նոյեմբերի 26-ի համագումարում որոշվեց ԳՄ կազմը՝ 21 հոգի, այնինչ
հիմա այնտեղ մնացել է 17 հոգի: ՀՀԿ ԳՄ անդամներից առաջինը դուրս եկավ Հովիկ
Աբրահամյանը դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո
արդեն` Կարեն Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանն ու Արփինե Հովհաննիսյանը:
Իսկ ՀՀԿ կանոնադրության համաձայն` ԳՄ նիստերն իրավազոր են, եթե դրան
մասնակցել է երկու երրորդից ավելին՝ 15 հոգի: Հաշվի առնելով, որ ԳՄ կազմում
դե յուրե մնացածներից մի քանիսն էլ փաստացի դադարեցրել են կուսակցության
հետ հարաբերությունները` ԳՄ իրավազոր նիստ անցկացնելն այլեւս խնդիր է. Տարոն Մարգարյանը վաղուց ՀՀ-ում չէ, Կարեն Կարապետյանը վաղուց ՀՀԿ-ի հետ չէ, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված քրեական գործից հետո ասպարեզից
անհետացել է նաեւ Կարեն Ավագյանը: Կարճ ասած` նախկին իշխող կուսակցությունում իսկապես ճգնաժամ է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.