Փետրվարի 15-20-ը Թբիլիսիի օդային տարածքը զորավարժությունների պատճառով որոշ ժամանակ փակ կլինի
Վրաստանի ՊՆ կողմից իրականացվող զորավարժությունների կապակցությամբ Թբիլիսիի օդային տարածքը (TBILISI CTR) որոշ ժամանակով փակ կլինի քաղաքացիական ինքնաթիռների համար: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ նշված գոտում օդային տարածքը կփակվի փետրվարի 15-ին, 17-ին և 18-ին՝ ժամը 10։00-11։30 և 15։30-17։00-ն, փետրվարի 16-ին և 19-ին՝ ժամը 13։00-14։30, փետրվարի 20-ին՝ ժամը 10։00-11։30-ը և տեղական ժամանակով ժամը 14։00-ին:
Զեկույցում նշվում է, որ այս տեղեկությունն արդեն տեղադրված NOTAM-ի պաշտոնական կայքում: