«Լոռի»-ն երկու նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել
Վանաձորի «Լոռի»-ն պայմանագրեր է ստորագրել հարձակողական ոճի կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանի և մոլդովացի երիտասարդ հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի հետ:
21-ամյա Բաբայանի համաձայնագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Բաբայանը հանդես է եկել «Բանանց»-ում, «Իմպուլս»-ում, «Ալաշկերտ»-ում, «Փյունիկ»-ում:«Լոռի» է տեղափոխվել պորտուգալական «Ալկանենենսե» ակումբից: