Վրաստանի խորհրդարանում ձևավորվում է էթիկայի խորհուրդ
Վրաստանի խորհրդարանում ձևավորվում է էթիկայի խորհուրդ: Մեծամասնության անդամ Իրինե Փրուիձեի նախաձեռնած նախագիծը կներկայացվի այսօրվա բյուրոյի նիստին:
Էթիկայի խորհրդի ստեղծումը նախատեսում է նոր օրակարգը: Որոշման նախագծով սահմանված է, որ էթիկայի խորհուրդը կազմված է լինելու 16 անդամից:
«Խորհրդարանի անդամի կողմից էթիկայի նորմերի պաշտպանությունը լավ կառավարման հիմնական բաղկացուցիչ մասնիկն է և ծառայում է հասարակության առջև պատգամավորի հաշվեպարտավորության աճին:
Էթիկայի օրենսգիրքը խորհրդարանի անդամի պահվածքը կարգավորելու է նրա կարգավիճակից ելնելով և սահմանելու է կարգը, որը պետք է նախատեսվեր ՝սեփական գործունեության, գործընկերների, մամուլի և այլ ինստիտուտների հետ հարաբերությունների ժամանակ»,- ասված է նախագծի պարզաբանող քարտում: