Այցելեցի Լսողական խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց․ Արայիկ Հարությունյան
Քիչ առաջ այցելեցի Լսողական խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց։ Մեկս մյուսին պատմեցինք մեր պատմությունները, ընկերացանք։ Պայմանավորվել ենք, որ շուտով նորից եմ գնալու նրանց այցելության։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Տղաների մեծ մասն ըմբշամարտ է պարապում։ Ու հաջորդ անգամ նրանց այցելելու եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ։ Վստահ եմ՝ Արսենը չի մերժի ։)
Հ.Գ. Այսօր դպրոցում տնօրեն է փոխվել, ու գնացել էի համոզվելու, որ ամեն ինչ հանգիստ է, ու արդյոք երեխաներն իրենց լավ են զգում»։