ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների հետ:
«Հանդիպեցի փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների հետ, ովքեր, ըստ իրենց ձևակերպման, բախվել են բարդ իրադրության հետ և ակնկալում են խնդրի շուտափույթ լուծում։
Այս պահին իմ գրասենյակի աշխատակազմը զբաղվում է խնդրի իրավական ձևակերպմամբ, և քաղաքացիների հետ քննարկումները վերջնական տեսքի բերելուց հետո այն կհասցեավորեմ պատկան մարմիններին»,- գրել է նա: