Ուժի մեջ է մտնում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցության նոր համաձայնագիրը
Թուրքիայի նախագահը վավերացրել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև դեռևս նախորդ տարվա ապրիլին ստորագրված ռազմական համաձայնագիրը, որով նախատեսվում է նոր մակարդակում համագործակցություն հաստատել հետևյալ ոլորտներում․
- ռազմակրթական,
- ռազմատեխնիկական,
- ռազմական-տեղեկատվական։
Ընդ որում՝ փաստաթուղթը ստորագրվել է ոչ միայն երկու երկրների պաշտպանության նախարարությունների, այլև Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից, որը այդ երկրում իր զինվածությամբ ու համալրվածությամբ չի զիջում բանակին։
Razm.info մասնագիտացած կայքի տվյալներով՝ երկու երկրների ուժային կառույցներն այս փաստաթղթի հիման վրա կարող են մասնակցել համատեղ միջոցառումների, շտաբային սպաների, ռուհերի ակադեմիական անձնակազմի և փորձագետների փոխանակումներ անել։