Չպարզված հանգամանքներում ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է մահացել
Այսօր Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության տեղամասում
հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը՝ ծնված 18. 10. 1985թ.: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։