ԱԺ-ում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը. Օրակարգում կառավարության ծրագիրն է
ԱԺ-ում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը:
Ըստ որոշ տեղեկությունների նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի օրակարգում է մասնավորապես, ՀՀ կառավարության ծրագիրը, սակայն խմբակցության պատգամավորները վստահեցրեցին, որ քննարկվելու են նաեւ աշխատանքային մի շարք այլ հարցեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղը՝ փետրվարի 12-ին, ԱԺ նիստում քննարկվելու է Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը: